Կորոնավիրուս Հասարակություն 

Հայաստանի համայնքներից հինգում ՏԻՄ ընտրություններ են. ԿԸՀ-ից նշում են, որ քվեարկությունը չեղարկելու կամ կասեցնելու մեխանիզմ չունեն

analitik.am

Հայաստանի համայնքներից հինգում այսօր ՏԻՄ ընտրություններ են:
Լոռու մարզի Չկալով, Շիրակի մարզի Գեղանիստ, Նահապետական, Տոֆաշեն համայնքներում հերթական, իսկ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են: Այս մասին հայտնում է tert.am-ը։

ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանից Tert.am-ը հետաքրքրվեց՝ կորոնավիրուսով պայմանավորված՝ ինչո՞ւ ՏԻՄ ընտրությունները չեն հետաձգվել, չէ որ շեշտվում է, որ հավաքները չեն խրախուսվում, ի պատասխան մամուլի խոսնակը նշեց, որ դեռ երեկ  ԿԸՀ-ն հայտարարությամբ է հանդես եկել՝ համաձայն որի ապրիլի 5-ի հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնժողովի անդամների, ինչպես նաև տեխնիկական սարքերը սպասարկող մասնագետերի համար նախատեսված դասընթացների օրերը տեղափոխվել են:

«Ինչ վերաբերում է այսօր անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, որոնք անցկացվում են Շիրակի, Լոռու, Արագածոտնի թվով 5 համայքններում՝ ԿԸՀ կողմից ընտրությունները կամ քվեարկությունը չեղարկելու կամ կասեցնելու մեխանիզմ առկա չէ, այսինքն՝ ԿԸՀ-ն չի կարող դադարեցնել քվեարկությունը կամ ընտրությունների ընթացքը»,- ասաց նա:

Հերմինե Հարությունյանը նշեց, որ բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներն ապահովվել են ախտահանող նյութերով, հատուկ միջոցներով, որ ախտահանվեն քվեարկության սենյակները, ինչպես նաև ցուցումներ են տրվել տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին՝ քվեարկության սենյակում միաժամանակ շատ ընտրողներ չլինեն, լինեն մինչև երեք ընտրող, նաև ցուցում է տրվել հնարավորության դեպքում՝ որ քվեարկության սենյակից դուրս աշխատեն այնպես անել, որ հերթեր կամ մարդկանց կուտակումներ չգոյանան:

Հարցին՝ տեղյա՞կ են այդ ցուցումները պահպանվում են, թե ոչ, Հարությունյանը նշեց, որ այս պահի դրությամբ ԿԸՀ-ն տեղեկություն չունի կուտակումների մասին:

Նույն շարքից