Կորոնավիրուս Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանի որդին զորամասում է և շարունակում է իր ծառայությունը. Խոսնակ

analitik.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին, ՊԲ ժամկետայի զինծառայող Աշոտ Փաշինյանը զորամասում է և շարունակում է իր ծառայությունը: Աշոտ Փաշինյանը որևէ տեսակի արձակուրդ չի ստացել, քանի որ, ինչպես տեղեկացված եք, կորոնավիրուսի ներթափանցումը ԶՈւ կանխելու նպատակով բոլոր արձակուրդները հետաձգվել, չեղարկվել են։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Ավելի վաղ Նարեկ Սամսոնյանը գրել էր, որ տեղեկություններ է ստացել, թե Աշոտ Փաշինյանը վարչապետի ընտանիքի հետ Սևանում է:

Նույն շարքից