Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Ինչ կլինի, եթե այս օրերին ուղևորափոխադրողները հրաժարվեն երթուղայինները դուրս բերել քաղաք. Պարզաբանում է Հակոբ Կարապետյանը

analitik.am

 

Ինչ կլինի, եթե կորոնավիրուսի պատճառով ուղևորահոսքի նվազման արդյունքում ուղևորափոխադրողները հրաժարվեն աշխատել: Երևանի իշխանությունները որքանով են պատրաստ հնարավոր տրանսպորտային կոլափսին և ինչ այլընտրանքային տարբերակներ կան, եթե մասնավոր փոխադրողները դադարեցնեն իրենց աշխատանքը:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտարարեց՝ եթե Աստված չանի, նման իրավիճակ լինի, համայնքի ենթակայության տակ գտնվող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ունի ռեզերվային թվով ավտոբուսներ. «Ինձ երբեմն հարց են տալիս, թե ինչու դրանք չեն գործարկվում: Դրանք պահվում են հենց կոլափսային իրավիճակներից խուսափելու համար: Մենք հիմա լարված ու վատթար իրավիճակ ունենք, սակայն կոլափսից հեռու ենք»:

Հարցին՝ արդյո՞ք հիմա ուղևորափոխադրում իրականացնող մասնավոր ընկերությունները վարորդները վճարում են, այսպես կոչված, «գծի փողը», Կարապետյանն ասաց, որ մի շարք ընկերություններ փոփոխությունների են գնացել «պլանի» հարցում՝ նվազեցնելով դրանք. «Ես նաև տեղյակ եմ, որ քաղաքապետարանը, կառավարությունը քննարկում են որոշակի այլ տուրքերի վերանայման հարցը»:

Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն իր հերթին մի քանի անգամ կրկնեց, որ Երևանում գործող բոլոր մասնավոր տրանսպորտային միջոցներն ախտահանվում են, դա արվում է Երևան համայնքի միջոցներով:

 

 

Նույն շարքից