Վերլուծական Տնտեսություն 

Համաշխարհային պարտք. Ո՞ր երկրներն են ավելացրել ընդհանուր պարտքի հարաբերական աստիճանը (Մաս 4)

analitik.am

Analitik.amանդրադարձել էր  համաշխարհային պարտքին և վերջինիս բաղադրիչներին: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ  McKinsey զեկույցում ընդգրկված երկրների մեծ մասը ՝ 39 երկիր,  ավելացրել է ընդհանուր պարտքի հարաբերական աստիճանը:  


Ստորև կներկայացվեն այն երկրները, որոնք 2007-2014թ.թ. ավելացրել են ընդհանուր պարտքի հարաբերական աստիճանը.



Աղյ. 1. 

Ընդհանուր պարտքի հարաբերական  աստիճանի ավելացումը որոշ երկրներում 2007-2014թ.թ. ընկած ժամանակահատվածում

 

% ՀՆԱ

Ավելացում, տոկոս ըստ կետերի

2007 թվական

2014 թվական

Իռլանդիա

534

681

147

Պորտուգալիա

301

439

138

Չինաստան

158

282

124

Հունաստան

218

322

104

Հոլանդիա

587

687

100



Հետաքրքիրն այն է, որ ընդհանուր պարտքի աճի տեմպերով առաջ են  տնտեսապես զարգացած երկրները, այլ ոչ թե  զարգացող երկրները: Զարգացող երկրների մեջ ընդհանուր պարտքն ավելացրած երկրների ցուցակում բացառություն են եղել Չինաստանը, Սինգապուրը, Մալազիան, Թայլանդը:


2007-2015թ.թ Ռուաստանի ընդհանուր պարտքն ավելացել է  15 տոկ. ըստ կետերի՝  ՀՆԱ-յի 73%-ից հասնելով  85-ի:  Ռուսաստանն ավելացրել է ընդհանուր պարտքը պետական, կորպորատիվ, տնային տնտեսությունների հատվածների մասով: ՌԴ-ն նվազեցրել է ֆինանսական հատվածի պարտքը՝  4 կետով: 


Երկրների մեծ մասն ընդհանուր պարտքն ավելացրել են   հիմնականում պետական հատվածի և կորպորատիվ հատվածի  պարտքի ավելացման արդյունքում:



 Շարունակելի 

Նույն շարքից