Կորոնավիրուս Հասարակություն 

ՀՀ Գլխավոր դատախազության հայտարարությունը

analitik.am

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ (COVID-19)» վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում ՀՀ դատախազության բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումները (ներառյալ` ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը, Երևան քաղաքի, մարզերի, Երևան քաղաքի վարչական շրջանների, կայազորների զինվորական դատախազությունները) առժամանակ դադարեցնում են քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության դատախազությանը հասցեագրվող վերոնշյալ փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել առցանց եղանակով՝ «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի»՝ e-request.am կամ ներքոնշյալ էլ-փոստերի միջոցով՝

 

ՀՀ գլխավոր դատախազություն՝ [email protected]
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն՝ [email protected]
Երևան քաղաքի դատախազություն՝ [email protected]
Արարատի մարզի դատախազություն՝ [email protected]
Արմավիրի մարզի դատախազություն՝ [email protected]
Արագածոտնի մարզի դատախազություն՝ [email protected]
Գեղարքունիքի մարզի դատախազություն՝ [email protected]
Լոռու մարզի դատախազություն՝ [email protected]
Կոտայքի մարզի դատախազություն՝ [email protected]
Շիրակի մարզի դատախազություն՝ [email protected]
Սյունիքի մարզի դատախազություն՝ [email protected]
Վայոց ձորի մարզի դատախազություն՝ [email protected]
Տավուշի մարզի դատախազություն՝ [email protected]
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն՝ [email protected]
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն՝ [email protected]
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն՝ [email protected]
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազություն՝

[email protected]

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ [email protected]
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազություն՝

[email protected]

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազություն՝ [email protected]
Երևանի կայազորի զինվորական դատախազություն` [email protected]
Գորիսի կայազորի զինվորական դատախազություն` [email protected]
Լոռու կայազորի զինվորական դատախազություն` [email protected]
Սևանի կայազորի զինվորական դատախազություն` [email protected]
Շիրակի կայազորի զինվորական դատախազություն` [email protected]
Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազություն` [email protected]
Թիվ 1 կայազորի զինվորական դատախազություն` [email protected]
Թիվ 2 կայազորի զինվորական դատախազություն` [email protected]
Թիվ 3 կայազորի զինվորական դատախազություն` [email protected]

 

Վերոնշյալի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել (+347 10) 511 527 հեռախոսահամարով:

Նույն շարքից