Կորոնավիրուս Հասարակություն 

Գերմանիայի պատվիրած 6 միլիոն պաշտպանիչ դիմակներն անհետացել են Քենիայի օդանավակայանում․ Der Spiegel

analitik.am

 

6 միլիոն բժշկական դիմակները, որոնք Գերմանիան պատվիրել է իր բժիշկների համար, հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, անհետացել են Քենիայի օդանավակայանում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Der Spiegel»-ին:

Հրապարակման համաձայն, դիմակների մեկ խմբաքանակը պետք է ժամաներ Գերմանիա մարտի 20-ին: Այն պատվիրել է Գերմանիայի Առողջապահության նախարարությունը Բունդեսվերի գնումների ծառայության կողմից՝ մաքսային ընդհանուր վարչակազմի աջակցությամբ:

Գերմանիայի պաշտպանության նախարարության զեկույցում, որը նախատեսված է ծառայողական օգտագործման համար, ասվում է, որ դիմակները չեն առաքվել, «քանի որ ապրանքն անհետացել է Քենիայի օդանավակայանում»:

Թե ինչպես են նրանք հայտնվել աֆրիկյան երկրում, «Der Spiegel»-ը չի մանրամասնում:

Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ քննում են դեպքի հանգամանքները: Արտադրողից, որի անունը նշված չէ, պահանջել են պարզել ստեղծված իրավիճակը:

 

Նույն շարքից