Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսի պատճառով միլիարդատերերն առանձնացել են մասնավոր կղզիներում և բունկերներում

analitik.am

 

Կորոնավիրուսի պատճառով հարուստ մարդիկ լքել են իրենց տները և առանձնացել մասնավոր կղզիներում և բունկերներում: Համաճարակի պատճառով անշարժ գույքի գործակալներն արձանագրել են շքեղ անշարժ գույքի աննախադեպ պահանջարկ: Այս մասին հայտնում է բրիտանական «Homes & Properties» անշարժ գույքի պորտալը:

Միլիարդատերերը չեն փոխում իրենց սովորությունները, երբ խոսքը գնում է ինքնամեկուսացման մասին: Ըստ «Quintessently Estates»-ի գլխավոր գործադիր տնօրեն Փեննի Մոսգրովեի, կորոնավիրուսի տարածումից հետո շքեղ տների ձեռքբերման և վարձակալության պատվերների քանակը զգալիորեն աճել է:

Հարուստ մարդիկ պատրաստ են մեծ գումարներ ծախսել, որպեսզի հեռու մնան վիրուսի տարածման էպիկենտրոններից: Որպես ապաստան՝ նրանք ամենից հաճախ ընտրում են շոտլանդական ամրոցներ՝ բունկերներով, առանձնատներ կամ Կարիբյան արշիպելագի անմարդաբնակ կղզիներ:

Մեկուսացման վայրեր հասնելու համար օլիգարխները վարձում են մասնավոր ինքնաթիռներ և զբոսանավեր, ինչը նկատելի է գործարքների աճող քանակից:

 

Նույն շարքից