Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Իմքայլականը պատգամավորներին համեմատեց մեղրի մասին 7 երգ իմացող արջի հետ

analitik.am

 

Ասում են՝ արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին: Մենք իհարկե բոլորս այսօր պետք է խոսենք համաճարակի մասին: ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց իմքայլական պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

Պատգամավորի խոսքերով, շատերը կորոնավիրուսը բնութագրում են որպես պատերազմ, կարելի է նաև բնութագրել որպես հիբրիդային պատերազմ, որն ամբողջ մոլորակում դարձել է լուրջ սպառնալիք տնտեսական առումով:

Ենգիբարյանը հայտարարեց, որ ուշադիր հետևում են եվրոպական տարբեր երկրներում կատարվող քայլերին ու պետք է ասի, որ Հայաստանի կառավարությունը մեկ քայլ առաջ է գտնվում. «Ես այսօր տեսա, որ եվրոպական երկրներից մեկում անում են մի բան, որը մենք արել ենք մեկ շաբաթ առաջ, չնայած այն բանին, որ այդ երկիրն ունի մի քանի հարյուր անգամ շատ վարակված մարդիկ»:

Պատգամավորը նշեց, որ քաղաքացիները պետք է խստագույնս հետևեն կառավարության ու պարետատան ցուցումներին, ինչը կարևոր է ինչպես անհատների այնպես էլ հանրային առողջության համար:

Նա միևնույն ժամանակ հայտարարեց, որ կան ինստիտուտներ, որոնք չեն կարող կանգ առնել, պետությունը պետք է աշխատի, բալանսը շատ ճիշտ պետք է պահել:

 

 

Նույն շարքից