Կորոնավիրուս Հասարակություն 

Տղամարդ պատգամավորների սիրելի դիրքը վտանգավո՞ր է /լուսանկարներ/

analitik.am

 

Այսօր ՀՀ ԱԺ «ԼՀ» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկեց ԱԺ նիստեր չհրավիրել, բավարարվել միայն ԱԺ խորհրդի աշխատանքով՝ օրինակ ծառայելով մյուս քաղաքացիների համար: Հակառակ դեպքում ստացվում է, որ իրենք աշխատանքի են գնում՝ միևնույն ժամանակ քաղաքացիներից պահանջելով մնալ տանը:

Մարուքյանի առաջարկը ոչ «ԲՀԿ»-ի սրտով էր, ոչ էլ «Իմ քայլի», հետևաբար ԱԺ քառօրյան շարունակվում է բնականոն հունով:

Կորոնավիրուսի տարածման պայմաններում ոչ մեկ անգամ է կարևորվել ձեռքերը մաքուր պահելու, ախտահանելու կարևորության մասին: Ոչ մեկ անգամ է նշվել, որ պետք է ձեռնոցներ կրել, տարբեր իրերի ձեռք տալուց հետո դեմքին չդիպչել և այլն:

Հավանաբար ԱԺ հատկապես տղամարդ պատգամավորները դա այդքան էլ չեն կարևորում:

Լուսանկարում պատկերված պատգամավորները շարունակում են կանգնել պատգամավորների սիրելի դիրքով՝ հպվելով ԱԺ ամբիոնին:

Հետաքրքիր է՝ արդյո՞ք նրանք հետո ախտանում են ձեռքերը, կամ մինչև ախտահանելը՝ արդյո՞ք չեն դիպչում դեմքի տարբեր մասերին:

Հայտնի է, որ պատգամավորներին ախտահանող նյութեր են բաժանվել: Մնում է հուսալ, որ նրանք հաճախ են օգտվում դրանից:

 

Նույն շարքից