Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Ալկոգելի որակի մասով խիստ վերահսկողություն կա

analitik.am

 

Հայաստանում կորոնավիրուսի ի հայտ գալուց հետո մի քանի անգամ ավելացել է ալկոգելի արտադրությունը: Այս մասին պաշտոնական մարմինները ոչ մեկ անգամ են հայտարարել:

Այսօր՝ մարտի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, պատասխանելով Analitik.am-ի հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ արտադրանքի ծավալների ու պահանջարկի մեծացմանը զուգահեռ որակի անկում գրանցվի, հայտարարեց, որ իր կարծիքով առաջարկի պահանջարկի մեծացման ֆոնին որակը երբեք չպետք է տուժի. «Ընդհակառակը, այս պահին կա արտահանման լրջագույն պոտենցիալ: Ես մի քանի անգամ ասել եմ, որ մեր հարևան երկրներին բժշկական սպիրտի որոշակի խմբաքանակով աջակցություն ենք տալիս՝ վաճառում ենք: Կարծում եմ՝ դա նորմալ գործընթաց է, բոլոր պետությունները պետք է իրար աջակցեն»:

Ինչ վերաբերվում է որակի վերահսկողությանը, Գևորգյանն ասաց, որ իրենց մարմինը որևէ կապ չունի դրա որակի վերահսկողության հետ. «Եթե չեմ սխալվում Hetq.am-ն էր նմանատիպ հոդված հրապարակել, որի հետ կապված բանակցեցինք տեսչական մարմինների հետ: Նրանք այսօր հայտնել են, որ վերահսկողության հստակ մեխանիզմ կա, այդ հարցով կզբաղվեն: Եթե որոշակի մարդիկ կփորձեն այս իրավիճակից օգտվել և ալկոգելի սպիրտի փոխարեն օգտագործել ջուր, բնականաբար շատ խիստ կպատժվեն: Այս պահին վերահսկողական ֆունկցիան իրականացնում են տեսչական մարմինները: Ավելի կոնկրետ իմանալու համար կխնդրեմ դիմել այդ մարմիններին»:

 

 

Նույն շարքից