Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Բորտուղեկցորդուհին արտասվում է, երբ հայտարարում է կորոնավիրուսի պատճառով թռիչքների դադարեցման մասին /Տեսանյութ/

analitik.am

 

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով աշխատանքների ժամանակավոր դադարեցման մասին բորտուղեկցորդուհու հրաժեշտի խոսքերը հուզել են «Virgin Australia» ավիաընկերության ուղևորներին: Համապատասխան տեսանյութը հրապարակել է «Express»-ը։

Բորտուղեկցորդուհի Քեսի Էփլթոնը ներողություն է խնդրել ուղևորներից՝ չափազանց զգացմունքային լինելու համար և բացատրել, որ այս թռիչքը կարող է «տեսանելի ապագայում վերջինը» լինել իր և իր գործընկերների համար․ «Մեր թիմն այնքան ժամանակ է երկինքը համարել իր տունը, որ մի փոքր սյուրռեալ է գիտակցելը, որ մենք վերադառնում ենք երկիր: Շնորհակալ եմ հյուրերին ձեր ժպիտների համար, մեր աշխատանքը հաճելի դարձնելու համար: Մենք ձեզ ամենայն բարիք ենք մաղթում այս փորձությունների ընթացքում: Խնդրում ենք հոգ տանել ինքներդ ձեր, ձեր մտերիմների մասին»,-ասել է Էփլթոնը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին՝ միասին կատարած աշխատանքի համար: Նա հայտարարել է իրավիճակի կայունացումից անմիջապես հետո թռչիչքները շարունակելու պատրաստակամության մասին․ «Մենք անկեղծորեն հույս ունենք, որ շուտով ձեզ կրկին կտեսնենք երկնքում»,-ավելացրել է նա:

Նույն շարքից