Հասարակություն Տեսանյութեր 

Ինչու են պարտադրում, որ օրինակ ամուսինները երթևեկեն տարբեր տաքսիներով. Պարզաբանում է փոխնախարարը

analitik.am

 

Որքանով է տրամաբանական միևնույն վայրում մեկուսացած օրինակ ամուսնուն և կնոջն արգելել նույն տաքսիով երթևեկել: Եթե նրանք վարակակիր են, ստացվում է, որ կվարակեն երկու տարբեր վարորդներին:

Այսօր՝ մարտի 27-ին, մամուլի ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, պատասխանելով համապատասխան հարցին, նշեց՝ երբ մեքենայում վարորդն է լինում և ուղևորը, ով հետևի նստատեղին է նստած, նրանց միջև հեռավորությունը կազմում է մոտ մեկ մետր. «Ըստ ԱՀԿ-ի, այդ հեռավորությունն անվտանգ է համարվում»:

Նախարարը չմոռացավ նաև հիշեցնել, որ երթևեկողները պետք է ունենան հատուկ թերթիկ՝ հայտնելով, թե ուր են գնում. «Եթե նրանք տարբեր մեքենաներով են երթևեկում, վարակելու հավանականությունը շատ ցածր է»:

 

 

Նույն շարքից