Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Ինչ են խոսում կորոնավիրուսի պատճառով մեկուսացված զինծառայողները /տեսանյութ/

analitik.am

Այսօր ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այցելել է կորոնավիրուսի պատճառով մեկուսացված զինծառայողներին՝ պարզելու, թե ինչպես է նրանց առողջական վիճակը:

Ստեփանյանը հատուկ հանդերձանք էր կրում, նրան ուղեկցում էին բուժաշխատողները, ովքեր հետևում են տղաների առողջական վիճակին, ինչպես նաև գլխավոր շտաբի ներկայացուցիչը:

Հաստատությունում մուտքը խիստ վերահսկվում է, խոսնակը տարածք մտել էր հատուկ ստուգումներից հետո:

Շենքում մեկուսացված են այն զինծառայողները, ովքեր հնարավոր է շփում են ունեցել կամ շփում են ունեցել հաստատված դեպքերից մեկի հետ:

Զինծառայաողներից կորոնավիրուսի թեստ վերցնելուն զուգահեռ իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն, բոլոր կոնտակատավորները թիրախային մեկուսացվել են տարածքում, որտեղ նկարահանում էր իրականացվել:

Խոսնակը զրուցեց նաև տղաներից մի քանիսի հետ:

Տղաներն ասացին, որ իրենց լավ են զգում, զգացողությունը նորմալ է, ուղղակի կանխարգելիչ միջոցառումներն են իրականացվում. «Մեր այստեղ գտնվելը որևէ բան չի նշանակում: Մենք ցանկացած պահի պատրաստ ենք մեր առջև դրված խնդիրները կատարելուն: Ցանկանում եմ, որ մեր վարակված զինծառայողները շուտափույթ ապաքինվեն և համալրեն մեր շարքերը: Նրանք մեր ընկերներն են, մեր հարազատները: Կոչ եմ անում մնալ տանը և չնպաստել վիրուսի տարածմանը»,-ասաց տղաներից մեկը»:

Տղաներից մյուսը ևս ասաց, որ լավ է, ինքնազգացողությունը նորմալ է, մեկուսացման պայմանները շատ լավ են, տրամադրությունը՝ մարտական: Նա նշեց, որ սնունդը ևս հիանալի է, գոհ են. «Մեր ընկերներին առողջություն ենք մաղթում»:

Ստեփանյանը հայտնեց, որ մեկուսացված զինծառայողները մարտական խնդիրներում չներգրավված զորամասի անձնակազմից են. «Այս պահին մենք առաջնագծի զորամասերում որևէ արձանագրված դեպք չունենք: Իրավիճակը վերահսկվում է»:

Նույն շարքից