Վերլուծական 

Ինչի մասին է լռում Լևոն Տեր-Պետրոսյանը

analitik.am

Նիկոլ Փաշինյանին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից տրված հումանիտար օգնության մեջ բացակայում է մի ֆունդամենտալ գնահատական, որն այսօրվա ներքաղաքական իրավիճակի հիմնական պատասխանատուն է։ Առաջին նախագահը չի նկատում է (մանիպուլացնո՞ւմ է) այն փաստը, որ ներքաղաքական իրավիճակի սրման, «սեւերի» ու «սպիտակների» բաժանելու նախաձեռնողն ու առաջամարտիկը Նիկոլ Փաշինյանն է, եւ որեւէ առաջարկ նախեւառաջ պետք է ուղղվի նրան։

Ու նաեւ, օգտվելով արտակարգ դրության ռեժիմից, նա ընդունում այնպիսի օրենքներ, որոնք ավելի են խստացնում ընդդիմադիրնեին լռեցնելու եւ հետեւելու մարմաջը։ Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատած «պատերազմը» չպետք է հնարավորություն հանդիսանա, որ Նիկոլ Փաշինյանը գլխատի իր ընդդիմախոսներին։ Իսկ գործող վարչապետը չի գիտակցում զարգացումների լրջությունը, ճգնաժամային իրավիճակում իր վերջին լայվում նա էլի շարունակում էր վեթինգի ու ՍԴ-ի մասին իր անհեթեթությունները։

Ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանը լռում է նաեւ առաջին նախագահի վերահսկողության տակ գտնվող քարոզչամիջոցների մասին։

Աղասի Ենոքյան

Նույն շարքից