Միջազգային 

Քրդերը ԻՊ-ի դեմ պայքարում

analitik.am

Քրդական «փեշմերգա » ռազմականացված կազմավորումը ներկայումս միակ ուժն է Իրաքում, որ կարողանում է նպատակասլաց պայքար ծավալել Իսլամական պետության դեմ: Այս պարագայում կրոնական ֆակտորը առաջնահերթ դեր չի խաղում: Քրդերի մեծամասնությունը սուննի մահմեդականներ են: Սակայն քրդերն իրենց համարում են միասնական ժողովուրդ, որ պայքարում է իր անկախության համար:Իրաքի սահմանադրությամբ, Քրդստանին տրված է սեփական զինված ուժեր ունենալու հնարավորություն, դեռ ավելին՝ կենտրոնական կառավարության զորքերը իրավունք չունեն մտնել քրդական ինքնավարության տարածք:

 

Իրաքյան քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի գրավվման բոլոր փորձերը ԻՊ-ի կողմից, տխուր վածճան ունեցան ահաբեկիչների համար: Եվ դա այն պարագայում , երբ քրդերը մարտնչում են հին ավտոմատներով ու գնդացիրներով, գրեթե չունեն ծանր տեխնիկա: Իրենց ազատագրական պայքարի ընթացքում քրդերը այդպես էլ չունեցան դաշնակիցներ, եւ դա այն դեպքում, երբ նրանք ամենախոշոր էթնոսն են տարածաշրջանում: ԱՄՆ-ը ու Եվրոպական երկրները հրաժարվել են քրդական հարցից, Եգիպտոսը տարբեր պատճառներով դեմ է քրդերի անկախությանը, իսկ Թուրքիան ու Իրանը երկակի ստանդարտներ են իրականացնում այս հարցում: Ինչ վերաբերվում է Իսրաելին, ապա հրեաները ավանդաբար օժանդակում են քրդերին: Իսրաելական լրագրող Սմադար Պերին իր  «Քրդական հարց»հոդվածում նշում է. « Երբ 1960-ականններին իրաքյան քրդերի առաջնորդ Մուստաֆա Բարզանին հռչակեց անկախության պայքարի սկիզբը, արտասահմանյան աղբյուրները սկսեցին խոսել <խորհրդավոր խորհրդականների մասին, որոնք ուղեկցում էին քրդական բանակին: Համագործակցությունը վերածվեց կայուն հարաբերությունների: Բարզանին ժամանեց Իսրաել, նրա խորհրդականները հայտնվեցին Թել-ավիվում... .»: Լրագրողը հավաստիացնում է, որ հրեաներն ու քրդերը համագործակցում էին ռազմական ու հատուկ ծառայությունների մակարդակով, ու որպես ապացույց մատնանշում քրդական բնակավայրերում մինչեւ հիմա կանգուն մնացած երկհարկանի տները, որոք համարվում են իսրաելական հետախուզության՝ «Մոսադի.» հենակետերը:

Նույն շարքից