Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսի «թեթև դեպքերի» տնային բուժումը, կարծես թե, այլյնտրանք չունի, սակայն այն կարող է բերել ծավալների կտրուկ աճի. Վիգեն Սարգսյան

analitik.am

Այս օրերին շատ է խոսվել համավարակին Շվեդիայի «համարձակ» արձագանքի մասին: Վերջնական եզրահանգումները հնարավոր կլինի անել միայն համավարակի հաղթահարումից հետո, բայց այս պահի դրությամբ Շվեդիայում մահացության մակարդակը 12.2% է` միջազգային 7%-ի գրեթե կրկնակին: Խիստ միջոցներ կիրառող հարևան Դանիայում և Ֆինլանդիայում այն շուրջ 4% է:

Երեք օր առաջ Հարվարդի համալսարանի գիտնականներն ու Մասաչուսեթսի կենտրոնական հիվանդանոցի փորձագետներն հրապարակել են մոդելային սիմուլյատոր, որը հստակ ցուցադրում է, որ անգամ կորի կայունացման պայմաններում 12 շաբաթից շուտ վերաբացվելու պարագայում հուլիս-օգոստւս ամիսներին լինելու է ներկա պահի դրության կրկնակի-եռակի ավելի ծանր իրավիճակ թե վարակվածների թվի, թե` մահերի առումով:

«Վերաբացվելու» և հիմնական շեշտն ինքնագիտակցության վրա փոխադրելու հետևանքներն կարող են ի հայտ գալ ընդհուպ 20-30 օր հետո: Այդ պահին ամենախիստ միջոցներ ձեռնարկելու դեպքում անգամ հետագա աղետը կանխելը կարող է անհնարին դառնալ:

«Թեթև դեպքերի» տնային բուժումը, կարծես թե, այլյնտրանք չունի /չհաշված մեծածավալ ժամանակավոր հոսպիտալների ստեղծումը/, սակայն բազմասերունդ համաբնակության և ինքնավերահսկողությամբ բնակարանների և ինքնագիտակցության ցածր մակարդակի պայմաններում կարող է բերել ծավալների կտրուկ աճի: Այս շաբաթների քայլերի արդյունքն էլ կարող է ամբողջությամբ չեզոքացվել և իմաստազրկվել:

ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյան

Նույն շարքից