Կորոնավիրուս Հասարակություն 

Ռուսաստանի սահմանները կարող են փակ մնալ մինչև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումը

analitik.am

 

Ռուսաստանի սահմանները կարող են փակ մնալ մինչև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումը: Նման կանխատեսում է տվել «Ֆեդերալ խորհրդի» միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, փոխանցում է Լենտան:

Նրա խոսքերով, համաճարակի պատճառով ներդրված սահմանափակումների հեռացման հարցում չարժե շտապել, քանի որ դա իր հերթին կարող է հանգեցնել երկրում վարակվածների թվի կտրուկ աճի և մեծացնել քաղաքացիների համար վարակվելու ռիսկը:

«Որևէ մեկն ապահովագրված չէ կորոնավիրուսի երկրորդ ալիքից: Դեռևս այլ երկրներ նույնպես այդքան արագ չեն բացի օդային հաղորդակցությունը: Մենք չպետք է շտապենք»,-ասել է նա:

 

Նույն շարքից