Կորոնավիրուս Հասարակություն 

Քաղաքապետ է վարակվել կորոնավիրուսով

analitik.am

 

Դաղստանի հանրապետության Բուինակսկի քաղաքապետ Իսլամուդին Նուրգուդաևը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին քաղաքական գործիչը գրել է Instagram-ի իր էջում:

Նուրգուդաևը հայտարարել է, որ հետևել է բոլոր անվտանգության միջոցներին, սակայն դա չի օգնել, և առաջին թեստը դրական արդյունք է ցույց տվել:

«Ես ստիպված եմ ինքնամեկուսանալ և հետևել բժիշկների ցուցումներին»,-գրել է քաղաքապետը և հավելել, որ դա պետք է արվի իր գործընկերներին պաշտպանելու համար:

 

 

Նույն շարքից