Կորոնավիրուս Հասարակություն 

Կադիրովը կարանտինային ռեժիմը խախտողներին պատժելու նոր միջոց է առաջարկել

analitik.am

 

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը կարանտինային ռեժիմը խախտողներին պատժելու նոր միջոց է առաջարկել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նրա կարծիքով, անհրաժեշտ է խստացնել պատժամիջոցները նրանց համար, ովքեր չեն հետևում կորոնավիրուսի դեմ պայքարի պահանջներին: Այսպիսով, հանրապետության ղեկավարն առաջարկել է առգրավել ավտոմեքենաները նրանցից, ովքեր հենց այնպես վարում են փողոցում և ուղարկել նրանց ուղղիչ աշխատանքների․ «Թող նրանք մաքրեն փողոցները, մաքրեն հիվանդանոցները և աշխատեն», - ասել է նա:

Կադիրովը հիշեցրել է, որ խոսքը լուրջ հիվանդության մասին է, և «մեկուսացման ռեժիմին» հետևելն անհրաժեշտ է «նորմալ կյանքին» վերադառնալու համար:

 

Նույն շարքից