Կորոնավիրուս Հասարակություն 

Չինաստանը հրաժարվել է հրավիրել ԱՀԿ-ին՝ քննելու կորոնավիրուսի ծագումը

analitik.am

 

Չինաստանը հրաժարվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) հրավիրել՝ քննելու կորոնավիրուսի ծագումը: Այս մասին «Sky News»-ին հայտնել է Չինաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Գաուդեն Գալեյը:

«Մենք գիտենք, որ ընթանում է որոշակի ազգային հետաքննություն»,-ասել է  նա՝ նշելով, որ այս փուլում կազմակերպության փորձագետներին չեն հրավիրել: Այնուամենայնիվ, ԱՀԿ-ն շարունակում է հարցումներ ուղղել Առողջապահության պետական կոմիտեին և իշխանություններին:

Նա ասել է, որ հաշվի առնելով առկա բոլոր տվյալները, ԱՀԿ-ն համոզված է, որ վիրուսը կենդանական ծագում ունի, և այն չի ստեղծվել մարդկանց կողմից: Միևնույն ժամանակ, Գալեան նշել է, որ կազմակերպության փորձագետներն Ուհանի լաբորատորիա մուտք գործելու թույլտվություն չունեն:

 

Նույն շարքից