Կորոնավիրուս Հասարակություն 

Առողջապահության նախարարի տեղակալը հայտնեց Հայաստանում կորոնավիրուսի վերաբերյալ վերջին թվերը

analitik.am

 

Այսօրվա ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2148 դեպք, որոնցից 977-ն առողջացած են, ցավոք ունենք 33 մահ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

Այս պահին բուժում է ստանում 1136 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 22 137 թեստավորում:

Փոխնախարարը հայտնեց, որ այսօր օրական մոտ 1000 թեստավորում իրականացնելու հնարավորություն կա, շարունակվելու են դրական դեպքերի մեկուսացման ուղղությամբ աշխատանքները, ինչը թույլ է տալիս պայքարել վարակի տարածման դեմ: Համագործակցություն կա այլ երկրների հետ, ինչը թույլ կտա ծանոթանալու նոր նվաճումներին ու փրկելու նոր կյանքեր:

 

Նույն շարքից