Կորոնավիրուս Հասարակություն 

Սանկտ Պետերբուրգում շտապօգնության հարյուրից ավելի աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով

analitik.am

 

Սանկտ Պետերբուրգի Ջանելիձեի անվան գիտահետազոտական ինստիտուտի շտապօգնության հարյուրից ավելի աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին հայտնել են քաղաքային առողջության հարցերով հանձնաժողովի մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ապրիլի սկզբից վարակվել է բժշկական հաստատության 111 աշխատակից․ «Բուժաշխատողների պակասի պատճառով պացիենտների ընդունելության ինտենսիվությունը նվազել է, նրանց տեղափոխում են բժշկական այլ հաստատություններ»,-ասված է հաղորդագրության մեջ: Միևնույն ժամանակ, ինստիտուտը չի ընդունել թոքաբորբով պացիենտների և չի վերափոխվել՝ վարակված պացիենտներ ընդունելու համար:

Նույն շարքից