Կորոնավիրուս Հասարակություն 

Այսօր կրկնակի թեստավորվել է նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկը

analitik.am

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այսօր կրկնակի թեստավորվել է նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկը, որի փորձանմուշի արդյունքը բացասական է եղել, այսինքն` վարակը չի հաստատվել:

Ապաքինված քաղաքացին այսօր դուրս կգրվի բուժհաստատությունից:

Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից 6-ն արդեն առողջացել են:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին:

Արցախի տեղեկատվական շտաբ

Նույն շարքից