Կորոնավիրուս Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսը տարածվել է չինական լաբորատորիայից

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկատվություն է ստացել այն մասին, որ կորոնավիրուսը տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիաներից: Այս մասին նա խոսել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է Ինտերֆաքսը:

Նրա խոսքերով, վիրուսն իսկապես կարող էր տարածվել Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը հրաժարվել է տրամադրել այս վարկածը հաստատող որևէ այլ մանրամասներ:

Պետության ղեկավարը հավելել է, որ սա վիրուսի ծագման մասին միակ վարկածը չէ․ «Մենք կստանանք պատասխաններ համեմատաբար շուտ ժամկետներում»,-խոստացել է նա:

 

Նույն շարքից