Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՄՆ-ում նոր թեստ են ստեղծել, որը կորոնավիրուսը հայտնաբերում է վարակվելուց հետո 24 ժամվա ընթացքում․ The Guardian

analitik.am

 

ԱՄՆ ռազմական փորձագետները մշակել են նոր թեստ, որը կարող է հայտնաբերել արյան մեջ կորոնավիրուսի առկայությունը վարակվելուց հետո 24 ժամվա ընթացքում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «The Guardian»-ին:

Նախագծի ղեկավարները նշում են, որ նոր թեստային համակարգը կարող է հայտնաբերել վիրուսը դրա տարածումից չորս օր առաջ․ «Այն ավելի շուտ է հայտնաբերում վիրուսը, քան ներկայիս թեստերը»,-գրում է հրատարակությունը:

Այժմ գիտնականները սպասում են իշխանությունների պաշտոնական թույլտվությանը՝ նոր թեստերը կիրառելու համար: Դա կարող է տեղի ունենալ մեկ շաբաթվա ընթացքում, ինչը հնարավորություն կտա անցկացնել այս թեստը մայիսի երկրորդ կեսին:

 

Նույն շարքից