Կորոնավիրուս Հասարակություն 

Իսպանիայում քաղաքացիներին թույլ կտան զբոսնել և զբաղվել սպորտով

analitik.am

 

Իսպանիայի բնակիչները կարող են զբոսնել և զբաղվել սպորտով: Երկրի իշխանությունները հետզհետե սկսում են մեղմել կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով երկրում ձեռնարկված սահմանափակող միջոցները:

Գրեթե 50 օր մեծահասակներին թույլ չի տրվել զբոսնել կամ փողոցում մարմնամարզությամբ զբաղվել: 14 տարեկանից ցածր երեխաներին թույլատրվել է օրը մեկ անգամ քայլել, մեկ մեծահասակի ուղեկցությամբ: Քանի որ հիվանդության տարածվածությունն աստիճանաբար նվազում է, կառավարությունը որոշել է շարունակել մեղմացումը:

Բացի սպորտով զբաղվելուց և զբոսնելուց, քաղաքացիները կարող են գնալ մթերային խանութ, դեղատուն, հիվանդանոց, աշխատել, եթե հեռակա կարգով դա կատարելու հնարավորություն չկա: Ակնկալվում է, որ սահմանափակումների նոր թուլացումը կներդրվի մայիսի 4-ին:

 

Նույն շարքից