Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Բժիշկները պետք է հասկանան, որ իրենք «անպարտելի» չեն, կարող են վարակվել ու վարակել մյուսներին. Արսեն Թորոսյան

analitik.am

 

Երբ մենք բուժաշխատողների շրջանում վարակման դեպքեր ենք ունենում, դա հիմնականում տեղի է ունենում ոչ թե պաշտպանիչ միջոցների բացակայության, այլ դրան կարևորություն չտալու արդյունքում: Այս մասին հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այսինքն, եթե որևէ հիվանդանոցում դիմակ չկա, չկա ոչ թե շուկայում չլինելու, այլ այն պատճառով, որ ԲԿ-ն չի կարևորել այն, որքան պետք էր կարևորել:

Բացի դրանից, երբ պաշտպանիչ միջոցներ կան, բժշկական անձնակազմը միշտ չէ այն պատշաճ կրում: Այդ ուղղութամբ շարունակվում են աշխատանքներ տարվել:

Բժիշկները պետք է հասկանան, որ իրենք «անպարտելի» չեն, կարող են վարակվել ու վարակել մյուսներին»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ որոշակի պատժիչ միջոցառումներ են օգտագործվում եղած գործիքակազմի շրջանակներում. «Աշխատանքները շարունակական են լինելու, քանի որ այս ամեն ինչը երկար է տևելու: Բուժաշխատողների պաշտպանվածությանն ուղղված գործողությունները շարունակվելու են»:

 

Նույն շարքից