Վերլուծական Տնտեսություն 

Բելգիայից Հայաստան ներմուծումը 48%-ով աճել է

analitik.am

 

 Այս տարվա հունվար-մայիսին Հայաստան ներմուծման ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 2 %-ով՝ կազմելով մոտ 1,7 մլրդ ԱՄՆ դոլար (մայիսի անկումը` 5,2%): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: Ըստ ապրանքի ծագման երկրի՝ Հայաստան ներմուծման ծավալով ԱՊՀ երկրների տեսակարար կշիռը կազմում է 28.5%, իսկ ԵՄ երկրներինը՝ 26.7%:


Հայաստան ներմուծման ծավալով առաջին տեղում Ռուսաստանն է, որի տեսակարար կշիռը կազմում է ներմուծման ընդհանուր ծավալի 23.6%-ը:


Երկրորում Չինաստանն է՝ 9% տեսակարար կշռով, հետո՝ Գերմանիան (6.7%), Թուրքիան՝ 5.1%, Իրանը՝ 4.3%, Ուկրաինան՝ 4.2%, Իտալիան՝ 4.1%, Միացյալ Նահանգները՝ 3.3%, Շվեյցարիան՝ 3%, Ճապոնիան՝ 2.9%, Բելգիան՝ 2.5%, Բրազիլիան՝ 2.3%:


Նշված ժամանակահատվածում Թուրքմենստանից և Ղազախստանից Հայաստան ներմուծման տեսակարար կշիռը ընդհանուր ներմուծման մեջ կազմել է 0%: Սա նշանակում է, որ այս երկրներից Հայասատան ներմուծված ապրանքի ծավալները շատ փոքր են եղել:


Նշենք, որ այս ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալը, 2013-ի հունվար մայիսի համեմատ,  աճել է 2.5 %-ով, Չինաստանից՝ 8.4%-ով, Գերմանիայից՝ 6.5%-ով, Թուրքիայից՝ 17.7 %-ով, Իտալիայից՝ 10.2%-ով, Շվեյցարիայից՝ 0.3%-ով, Ճապոնիայից՝ 27.4%-ով, Բելգիայից՝ 48%-ով, Բրազիլիայից՝ 17.5%-ով:


Իսկ Իրանից ներմուծումը նվազել է 8,8 %-ով, Ուկրաինայից՝ 18%-ով, Միացյալ Նահանգներից՝  5,5%-ով:


Ինչ ենք ներմուծել: 2014-ի հունվար-մայիսին Հայաստան ներմուծման  ընդհանուր ծավալի մեջ մեծ տեղ են զբաղեցնում.


  • Պատրաստի սննդի արտադրանքը
  • Հանքահումքային արտադրանքը
  • Քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը
  •  Մեքենաները, սարքավորումներն մեխանիզմները
  •  Վերգետնյա օդային և ջրային տրանսպորտի միջոցները, ոչ
  • Ոչ թանկարժեք մետաղները
  • Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները

 

Ներմուծման ծավալներն առավել մանրամասն ներկայացված են ստորև գտնվող աղյուսակում.

Կարդացեք նաև՝

 

Հայաստանից արտահանումն աճել է դեպի Գերմանիա և Չինաստան արտահանման հաշվին



 

Նույն շարքից