Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Ծանր վիճակում գտնվող պացիենտների թիվը հասնում է 135-ի, ծայրահեղ ծանր՝ 63-ի. Արսեն Թորոսյան

analitik.am

 

Մայիսի 20-ի դրությամբ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը հասնում է 135-ի, ծայրահեղ ծանր՝ 63: Թոքերի արհեստական սարքերին միացված պացիենտների թիվը հասնում է 15-ի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Թորոսյանը նշեց, որ թվերի աճին զուգահեռ աճում է նաև ծանր, ծայրահեղ ծանր, թոքերի արհեստական սարքերին միացված պացիենտների թիվը:

«Սա այն է, ինչից մենք միշտ փորձել ենք խուսափել, կամ այդ օրը հեռացնել: Ինքնին դրական արդյունք ունեցողների թիվն այնքան վտանգավոր չէր լինի, եթե մենք չունենայինք ծայրահեղ ծանր կամ ծանր վիճակում քաղաքացիներ: Մենք պետք է այնպես անենք, որ որևէ ծայրահեղ ծանր կամ ծանր վիճակում գտնվող քաղաքացի չզրկվի բուժման հնարավորությունից»,-ասաց նա:

Թորոսյանի խոսքերով, վերոնշյալից խուսափելու համար պետք է պահպանել կանոնները, որոնք սահմանում է պարետատունը:

 

Նույն շարքից