Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Արդեն վաղվանից մեկուսացում չի լինի, իսկ ասիմպտոմ դեպքերին աստիճանաբար կուղարկեն տուն

analitik.am

 

Ես մի քանի օր առաջ ասել էի, որ Առողջության առաջնային պահպանումը շուտով կսկսի զբաղվել թեթև և ասիմպտոմ ձևերով: Հավանաբար այդ օրը կսկսվի վաղվանից:

Վաղվանից արդեն մեր հյուրանոցներում կամ հիվանդանոցներում գտնվող թեթև կամ առանց սիմպտոմների ընթացքով պացիենտներին կուղակենք տուն, որպեսզի նրանք իրենց փաստացի ինքնամեկուսացումը շարունակեն տանը՝ լինելով վերահսկողության տակ:

Նոր քաղաքացիներին ևս կուղարկենք տուն, եթե նրանք չունեն բուժօգնության կարիք, նրանք չեն մեկուսացվի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է պրոցեսն օրեր տևում, Թորոսյանն ասաց, որ ամեն ինչը պետք է կազմակերպվի. «Արդեն 3-րդն օրն է ինտենսիվ հեռավար դասընթացներ են կազմակերպվում առողջության առաջնային օղակի բժիշկների, բուժքույրերի և կառավարիչների համար, որպեսզի այդ ամենը քաոտիկ չլինի:

Մենք չենք բացառում, որ ասիմպտոմ դեպքերը դառնում են սիմպտոմով: Որպեսզի մենք այդ պահը բաց չթողնենք, բուժօգնությունն արագ կազմակերպենք, պետք է ամեն ինչ կարգով արվի:

Մենք քաղաքացիներին տուն ուղարկելով, նրանց չենք զրկում բժշկական օգնությունից, ուղղակի փոխում ենք հիվանդության վարման մեր ռազմավարությունը»:

Նախարարն ասաց, որ աշխարհում շատ քիչ երկրներ կան, որոնք ասիմպտոմ դեպքերին պահում են հիվանդանոցներում:

 

Նույն շարքից