Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Այս թեստամոլուցքն ինձ մեկ-մեկ զայրացնում է. Արսեն Թորոսյան

analitik.am

 

Ի՞նչ է նշանակում՝ կան քաղաքացիներ, որոնց մենք հրաժարվում ենք թեստավորել: Մենք ունենք վարակակիրներ մեր նախարարությունում, հարևան նախարարություններում, ունենք կոնտակտավորներ, ինքնամեկուսացվածների շրջանակ: Հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում որոշում է կայացվում՝ ինչ-որ մեկին թեստավորել, ինչ-որ մեկին՝ ոչ:

Այս թեստամոլուցքն ինձ մեկ-մեկ զայրացնում է:

Թեստը պետք է արվի ըստ ցուցումի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով Analitik.am-ի հարցին՝ ճիշտ են արդյո՞ք տեղեկությունները, որ Առողջապահության նախարարությունում կան աշխատակիցներ, որոնց չեն թեստավորում, չնայած նրան, որ վերջիններս կոնտակտավոր են եղել:

Թորոսյանի խոսքերով, այսօրվա արված թեստը որևէ երաշխիք չէ, որ վաղը չես վարակվելու, հետևաբար չի կարելի թեստով պայմանավորել հակահամաճարակային միջոցառումները. «Թեստն ընդամենը բժշկական ցուցումներով արվող ևս մեկ միջոցառում է հիվանդին բացահայտելու համար, դրանով ոչինչ չի սահմանափակվում: Մենք նույնիսկ թեստավորված քաղաքացուն ասում ենք, որ պետք է զգույշ լինի վաղը չվարակվելու համար»:

Ինչ վերաբերում է մեր մյուս հարցին, թե նախարարությունում թեստավորված աշխատակիցների քանի տոկոսի մոտ է կորոնավիրուս հայտնաբերվել, այն մնաց անպատասխան:

 

Նույն շարքից