Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Կորոնավիրուսով վարակված, սակայն այլ հիվանդությունների պատճառով մահացած պացիենտները չեն դիահերձվել. Արսեն Թորոսյան

analitik.am

 

Հայաստանում կորոնավիրուսով վարակված, սակայն այլ հիվանդությունների պատճառով մահացած պացիենտները չեն դիահերձվել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով Analitik.am-ի համապատասխան հարցին:

«Մահվան պատճառը միշտ չէ, որ դրվում է դիահերձման հիման վրա: Այնպես, ինչպես մյուս հիվանդությունների դեպքում, այնպես էլ կորոնավիրուսային վարակից առաջ:

Եթե նույնիսկ հարցը տրվում է այն տրամաբանությամբ, որ մենք թաքցնում ենք մեր մահացած քաղաքացիների տվյալները, ապա մենք կարող էինք պարզապես այդ թիվը չնշել, չասել, որ ունեցել ենք նման 27 մահ:

Այդ ախտորոշումը դրվում է բազմաթիվ բժշկական օբյեկտիվ փաստերի հիման վրա՝ սկսած ուղիղ արյան շրջանառության սուր խանգարում՝ ինսուլտից։

Ինսուլտի դիագնոզի համար պարտադիր չէ անել տրեպանացիա, դրա համար կա համակարգչային տոմոգրաֆիա, որը կարելի է անել հիվանդի կենդանության օրոք: Դիահերձումը մահվան պատճառ պարզելու մեթոդներից մեկն է»,-ասաց նա:

 

Նույն շարքից