Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Արսեն Թորոսյանը խոսեց Կավասակի սինդրոմի և այն մասին, թե ինչ է արվում Հայաստանում դրա դեմ հնարավոր պայքարի համար

analitik.am

 

Պանդեմիայի ֆոնի վրա հատկապես Ֆրանսիայում և Նյու Յորքում Կավասակի սինդրոմի տարածվածության մասին մենք տեղյակ ենք և արդեն միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի մեզ մոտ նման դեպքերի արձանագրման դեպքում համապատասխան միջոցառումներ իրականացնենք: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարն ասաց, որ ունեն տվյալներ Հայաստանում Կավասակի սինդրոմով երեխաների վերաբերյալ, որն այս տարի չի փոխվել. «Մինչ օրս մենք ունեցել ենք 3 նման դեպք: Այն ունի սիմպտոմատիկ բուժում, որի համար օգտագործվում է բավականաչափ թանկարժեք դեղորայք: Մենք գնել ենք դրա պաշարները: Եթե այդպիսի դեպքեր լինեն, մենք ապահովված ենք դեղորայքով»:

«Գիտական հետազոտությունները մեզ հավելյալ զգոնության են դրդում երեխաների նկատմամբ, որովհետև երեխաները շատ թեթև են տանում կորոնավիրուսը:

Երեկվա դրությամբ մենք ունենք 270 մինչև 18 տարեկան պացիենտ: Նրանցից միայն 2-ն ունեն թոքաբորբ, այն էլ՝ շատ թեթև: Կյանքին սպառնացող վիճակ չկա: Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է երեխաներին անհարկի վարակվելու վտանգի ենթարկենք: Մենք պետք է պաշտպանենք բոլորին: Պետք է երեխաները ևս դիմակ կրեն: Խոսքը իհարկե չի վերաբերում այն երեխաներին, որոնց համար դա դժվար է»:

Կորոնավիրուսով վարակված հղիների թիվը հասնում է 23-ի:

 

Նույն շարքից