Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Մինչև տարվա վերջ կորոնավիրուսի դեմ պայքարին Հայաստանին պետք կլինի 300 միլիոն դոլար

analitik.am

 

Մինչ այժմ հատուկ բացված հաշվի վրա փոխանցվել է 1 միլիարդ 98 միլիոն դրամ: Եվս 2 միլիարդ 15 միլիոն դրամ մենք ստացել ենք պետական բյուջեից: 1 միլիարդ 420 միլիոն շուտով կստանանք պետական բյուջեից: Փաստացի ծախսը կազմում է 2,4 միլիարդ դրամ, ինչը համարում եմ շատ փոքր թիվ նման լայնածավալ միջոցառման համար, քանի որ տարբեր գնահատականներով մեր երկրին մինչև տարվա վերջ անհրաժեշտ է լինելու մոտ 300 միլիոն դոլար: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարն ասաց, որ ծախսված գումարից մոտավորապես 464 միլիոն դրամ ծախսվել է ԲԿ-ների շինարարության վրա: Ընդհանուր կազմել է 752 միլիոն դրամ. «Բժշկական սարքերի մասով ընդհանուր, բայց ոչ դեռ ամբողջությամբ չծախսված գումարը, որը տարբեր աղբյուրներից է, կազմել է 1,6 միլիարդ դրամ, մատակարարվել է արդեն 492 միլիոն դրամի, սպասողական 970 միլիոն դրամի, մրցութային փուլում՝ 164 միլիոն դրամ»:

 

Նույն շարքից