Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Հնարավոր է արդյո՞ք սնունդից վարակվել կորոնավիրուսով. Պարզաբանում է նախարարը

analitik.am

 

Սննդի արտադրամասերում վարակի դեպքեր եղել են ու շարունակվում են: Մենք ամեն կոնկրետ արտադրամասում միջոցառումներ ենք իրականացնում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ինչ վերաբերում է հարցին, արդյո՞ք հնարավոր է կորոնավիրուսով վարակվել սննդի արտադրամասում արտադրված սնունդից, նախարարն ասաց, որ դրա հավանականությունը մոտ է 0-ի. «Սա կոնսենսուսային կարծիք է միջազգային հանրային առողջության մասնագետների ու համաճարակաբանների մոտ, որ վարակի փոխանցման նման եղանակ չկա»:

 

Նույն շարքից