Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Հնարավոր է գա մի օր, որ մենք ստիպված լինենք ՀՀ ամբողջ առողջապահական համակարգը դարձնել կորոնավիրուսի դեմ պայքարող համակարգ. Թորոսյան

analitik.am

 

Միայն կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված ռեանիմացիոն մահճակալների թիվը հասնում է 203-ի: Դրանցից մի քանիսը շատ սպեցիֆիկ են, օրինակ հղիների կամ երեխաների համար են:

Եթե մեծահասակ ազգաբնակչությանը պառկացնելու խնդիր լինի, դրանք մոտավորապես 10-ով կկրճատվեն:

Երեկվա տվյալներով այդ մահճակալներից զբաղված է 131-ը:

Դա նշանակում է, որ ռեզերվն այնքան էլ մեծ չէ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ ռեանիմացիոն մահճակալները սովորականներից տարբերվում են նրանով, որ այնտեղ պացիենտներն ավելի երկար են պառկում. «Սա ասում եմ, որպեսզի հասկանանք՝ հնարավոր է գա մի օր, որ այնտեղ տեղ չլինի և մենք ստիպված լինենք ՀՀ ամբողջ առողջապահական համակարգը դարձնել կորոնավիրուսի դեմ պայքարող համակարգ, ինչն անցանկալի է»:

 

Նույն շարքից