Իրավական Տեսանյութեր 

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական ​​նիստը հետաձգվեց. Քոչարյանը դեռ հիվանդանոցում է

analitik.am

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական ​​նիստը հետաձգվեց:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղեկանք է ստացվել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցում է և չի կարող մասնակցել նիստին։

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբանների կողմից միջնորդություն է ներկայացվել նիստի հետաձգման մասին:

Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 2-ին՝ ժամը 13։00-ին:

 

Նույն շարքից