Հասարակություն Տեսանյութեր 

Այս պահին ընթանում է իմ շատ հարազատ մարդու հուղարկավորությունը, որին ես չեմ կարողանում մասնակցել. Փոխնախարարը հուզվեց ԱԺ-ում

analitik.am

 

Հենց այս պահին տեղի է ունենում ինձ շատ հարազատ մարդու հուղարկավորություն, որին ես անգամ մասնակցելու հնարավորություն չունեմ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլյա Շուշանյանը:

Շուշանյանը նշեց, որ այդ մասին խոսում է, քանի որ ցանկանում է, որպեսզի մարդիկ կորոնավիրուսի հարցին լրջությամբ մոտենան. «Համավարակի անտեսանելի շղթայով կապված ենք բոլորս: Ես չգիտեմ, թե շղթայում ինչ լուսավոր մարդ կա, ով կարող է չհաղթահարել դա»:

Նախարարի տեղակալն առաջարկեց հերոսանալ կորոնավիրուսի դեմ պայքարում. «Դա պետք է լինի մի ձևով՝ համազգային հոգատարությամբ՝ նույնիսկ նրանց հանդեպ, ում չենք ճանաչում: Միակ պատվաստանյութը համազգային հոգատարությունն է: Պետք է պահպանել տարրական կանոնները»,-ասաց փոխնախարարը՝ չկարողանալով զսպել հուզմունքը:

 

Նույն շարքից