Տեսանյութեր Քաղաքականություն 

Դուք բանակում անգամ չեք ծառայել, գնացեք, բանակում ծառայեք․ ավագանու ԲՀԿ-ական անդամը՝ իմքայլականներին

analitik.am

 

Հերիք է պաթոսից խոսեք հարգելի որոշ գործընկերներ։ Հայրենիքի պաշտպանությամբ զբաղվող մարդկանց փառաբանելը կամ նրանց գործից շնորհակալ լինելը պաթոսի հետ բացարձակ կապ չունի։ Այս մասին Երևանի ավագանու հերթական նիստին հայտարարել է ԲՀԿ խմբակցության անդամ Լուսինե Առաքելյանը։

Առաքելյանի համար անհասկանալի է մեկ հանգամանք․ «Երբ այստեղ քննարկում ենք ԵԿՄ-ին տարածքներ տրամադրելը, պարզաբանվում է, որ դե «մենք դեմ չենք այս ամեն ինչին, մենք շնորհակալ ենք մեր կռված տղաներից, բայց տեխնիկական խնդիրներ կան», ի՞նչ տեխնիկական։ Եթե այս հարցը բերվեր անգամ 10 օր առաջ, մենք պետք է առանց այս ավելորդ քննարկումների կողմ քվեարկեինք ու անցնեինք առաջ։

«Ի՞նչ ենք մենք ընդհանրապես տվել ԵԿՄ-ի անդամ տղաներին առհասարակ որպես երկիր, պետություն։ Ի՞նչ են խնդրել մեզնից, խնդրել են, որ մի քանի տարածք տանք։ Այդ տարածքներում մեծամասնությունն այս պահի դրությամբ կրճատվել են և փառքի հատվածներ, հիշատակի սենյակներ են դարձել։

Այդ տարածքները պետք է տրամադրենք մեր երկրի պահապաններին, պաշտպաններին»,-ասել է նա։

Նույն շարքից