Հասարակություն Տեսանյութեր 

Տարբերություն չկա՝ մարդը զոհվում է սահմանին, թե՝ ինչ-որ հիվանդությունից. իմքայլական պատգամավոր

analitik.am

 

2016 թվականի ապրիլյան քառօրյայի ժամանակ տեղի ունեցավ աննախադեպ երևույթ՝ արտագաղթի փոխարեն եղավ ներգաղթ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց իմքայլական պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը:

Մովսիսյանի խոսքերով, հայերը մնացած ժողովուրդներից տարբերվում են նրանով, որ օրհասական պահի միասնական են, մարտահրավերները դիմավորում են ուս ուսի տված. «Այն ժամանակ թշնամին երևում էր, իսկ հիմա այն անտեսանելի է, սակայն էլի մեր հայրենակիցները զրկվում են կյանքից:

Եթե այն ժամանակ պետք էր զենք վերցնել ու պահպանել մեր հայրենիքի սահմանները, հիմա պետք է ընդամենը կարգապահություն ու կատարել պարետատան որոշումները»:

Պատգամավորի խոսքերով, դիմակ կրելը դժվար է, սակայն այն ավելի հեշտ է, քան զենքով սահմանի վրա կանգնելը. «Ես կոչ եմ անում, որ շատ լուրջ վերաբերվենք համաճարակին ու կատարենք քայլերը, որոնք անհրաժեշտ են մեր հայրենիքին ու ժողովրդին անվտանգ պահելու համար: Տարբերություն չկա՝ մարդը զոհվում է սահմանին, թե՝ ինչ-որ հիվանդությունից: Եթե մենք կարող ենք դա կանխել, պետք է անենք»:

 

Նույն շարքից