Հասարակություն Տեսանյութեր 

Հայկ Մարությանը՝ Աջափնյակի մետրոյի կայարանի շինարարության մասին

analitik.am

 

Ինչ էլ լինի և ոնց էլ լինի, դա պետք է անի պետությունը, պետք է անի կառավարությունը։ Մեր դերն այստեղ մաքսիմալ պրոցեսն արագացնելն է և մաքսիմալ ինֆորմացիա հավաքագրելը։ Մենք հավաքագրել ենք բոլոր տվյալները, որպեսզի ներկայացնենք կառավարությանը, իսկ կառավարությունն արդեն իր հերթին գործը կտանի առաջ։ Այս մասին Երևանի ավագանու նիստին հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով Աջափնյակի մետրոյի կայարանի շինարարության մասին։

Մարությանի խոսքերով, Մետրոպոլիտենի հարցով վերջին երկու շաբաթվա ընթացքում ունեցել է չորս խորհրդակցություն, ներգրավվել են բոլոր մասնագետներին, ովքեր կան Հայաստանում մետրոշինության, կամրջաշինության ոլորտում, ներգրավվել են նաև ֆինանսիստների․ «Էսքիզային մակարդակով մեծ հետազոտություն է տեղի ունեցել: Վերջնական հաշվարկները թե՛ գումարային թե՛ ժամանակային կլինեն, երբ պատրաստ լինի նախագիծը, նախագծանախահաշվային հաշվարկները»։

Քաղաքապետը նշել է, որ ամբողջ ինֆորմացիան երեկ չէ առաջին օրը կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ փոխանցել է կառավարությանը․ «Մենք այս պահին սպասում ենք կառավարության թե՛ դիրքորոշմանը, թե՛ մոտեցմանը, թե ինչպես ենք առաջ գնում։ Դրանից հետո ավելի կոնկրետ գործողությունները կսկսվեն»։

Մարությանը նշել է նաև, որ երկու-երեք տարբեր սցենարներ կան, ըստ որոնց ժամանակները տարբեր կլինեն․ «Եթե պետությունը վարկային միջոցներով է դա անելու, սա այլ պատմություն է։ Այնտեղ վարկային միջոցներ, դրամաշնորհ, պրոցես, դա մի քիչ ավելի երկար է գնալու։ Եթե դա ծրագրի ձևով է արվելու՝ նաև ներգրավելով մասնավորին, այսինքն՝ մասնավոր-պետություն համագործակցությամբ, դա ավելի կարճ ժամանակահատվածում կլինի։ Բայց վերջինի դեպքում պետք է մասնավորի հետ ծրագիրը ճիշտ կազմվի, որպեսզի շահի թե՛ պետությունը, թե՛ մասնավորը։ Այս երկու ճանապարհներից մեկը պետք է ընտրվի, հենց դա եղավ, պրոցեսն առաջ կգնա»։

Նույն շարքից