Հասարակություն Տեսանյութեր 

Հայտնի է, թե ինչ են Երևանում թափել ուղղաթիռից /տեսանյութ/

analitik.am

Համացանցում այսօր տարածվել է մի տեսանյութ, որում Երևանի երկնքում թռչող ուղղաթիռից ինչ֊որ բան է թափվում։

Հաշվի առնելով մի խումբ մարդկանց մտահոգությունը՝ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ է հաստատել «Armenian Helicopters» ընկերության հետ, որին և պատկանում է ուղղաթիռը։

Ընկերությունից հատատել են, որ ուղղաթիռն իրենցն է, իսկ տեսանյութն արդեն մեկ տարվա հնության է։

Այն արվել է 2019 թվականի սեպտեմբերին, իսկ հանրության շրջանում մտահոգություն առաջացրած թափվող նյութը ոչ այլ ինչ է, քան վարդի թերթեր՝ հարսանեկան արարողության ժամանակ։

Կից ներկայացվում է նաև հարսանեկան արարողության տեսանյութը։

Նույն շարքից