Հասարակություն Տեսանյութեր 

Կադիրովի ձեռքին կատետր են նկատել /Տեսանյութ/

analitik.am

 

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ձեռքին, ով, ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, որոշ ժամանակ գտնվել է հիվանդանոցում, կատետր են նկատել: Քաղաքական գործչի հետ հանդիպումից տեսանյութը հրապարակվել է «YouTube»-ում:

Տեսանյութը պատրաստվել է Չեչնիայի «Գրոզնի» պետական ​​հեռուստառադիոընկերության լրագրողների կողմից մայիսի 26-ին, գործադիր շտաբի նիստում:

«Новая Газета»-ի փոխանցմամբ՝ տեսանյութը հայտնվել է հեռուստաալիքի Instagram-ի էջում, սակայն որոշ ժամանակ անց այն հեռացվել է․ «Ակնհայտ է, որ Կադիրովը փորձում է ցույց չտալ իր աջ ձեռքը, թաքցնում է այն սեղանի տակ, բայց ընթացքում մոռանում է այդ մասին և երևում է նրա ձեռքին ամրացված կատետրը»,-գրում է թերթը:

 

Նույն շարքից