Վերլուծական Տնտեսություն 

Հայաստան ներմուծումն ավելի արագ է աճում, քան արտահանումը. հունվար-հուլիս

analitik.am

 

Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստան կատարված ներմուծման ընդհանուր ծավալը, 2013-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, 3.7% աճել է հասնելով՝ 2 մլրդ  442 մլն ԱՄՆ դոլարի: Իսկ ներմուծման միայն հուլիսի ցուցանիշը, հունիսի համեմատ, 33.8%:


Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:


Միանգամից նկատելի է, որ  2014-ի հունվար-հուլիսին Հայաստան ներմուծման ցուցանիշը ավելի արագ տեմպերով է աճել, քան արտահանման: Արդյունքում մեր արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 1 մլրդ  564.5 մլն դոլար։ 


2014-ի հունվար-հուլիսի արտահանման մասին՝ ԱՅՍՏԵՂ:


Ըստ ապրանքի ծագման երկրի՝ Հայաստան ներմուծման ընդհանուր ծավալի 28. 4  %-ը, 2014-ի հունվար-հուլիսին, բաժին է ընել ԱՊՀ երկրներին (մոտ 693 մլն ԱՄՆ դոլար, 2013-ի հունվար-հուլիսի համեմատ աճը՝ 2.4%): Այս թվում,  ամենից շատ ապրանք ենք ներմուծել Ռուսաստանից ԱՊՀ երկրներից ներմուծման ընդհանուր ծավալի մեջ 23.2%-ը, իսկ Ուկրաինայից՝ 4.4%-ը:  Ռուսաստանից Հայաստան ներմուծումն աճել է  7.4%-ով, իսկ Ուկրաինայից՝ նվազել 10,8%-ով:


Նշված ժամանակահատվածում ԵՄ երկրներ Հայաստան կատարված ներմուծումը կազմել է ընդհանուր ներմուծման 27.2%-ը (ավելի քան 665, 2  մլն ԱՄՆ դոլար, աճը՝ 4,2 % ): Այս ցուցանիշի մեջ տեսակարար կշռով մեծ տեղ է զբաղեցնում Գերմանիայից կատարված ներմուծումը՝  6,9%-ը, Իտալիայից՝ 4,2%-ը, Բելգիայից՝ 2,4%-ը, Ֆրանսիայից՝ 1.6%-ը, Միացյալ Թագավորությունից՝ 1,5%-ը, իսկ Նիդերլանդներից և Իսպանիայից՝ յուրաքանչյուրից 1.3%-ը:


Ընդ որում՝ մհունվար-հուլիսին  Գերմանիայից Հայաստան ներմուծումը 8,4%-ով աճել է, Իտալիայից՝ 11.4%-ով, Բելգիայից՝ 31.1%-ով, Ֆրանսիայից՝ 14.4%-ով, Միացյալ Թագավորությունից՝ 64.8%-ով, Նիդերլանդներից՝ 76.4%-ով, Իսպանիայից՝ 6.2%-ով:


Մնացած երկրների մասին: Հունվար-հուլիսին Հայաստան ներմուծված պարանքների 5.1 %-ը ներմուծվել է Թուրքիայից, 9.3%-ը՝ Չինաստանից, 4.4%-ը՝ Իրանից, 3.3%-ը՝ Շվեյցարիայից, նույնքան էլ՝ Միացյալ Նահանգներից, 2.9%-ը՝ Ճապոնիայից, 2.1%-ը՝ Բրազիլիայից: Թուրքիայից Հայաստան ներմուծումն աճել է 16.4%-ով, Չինաստանից՝ 12.9%-ով, Ճապոնիայից՝ 30%-ով,  իսկ Իրանից նվազել է 4,4%-ով, Շվեյցարիայից՝ 3,2%-ով, Միացյալ Նահանգներից՝ 7,6%-ով, Բրազիլիայից՝ 5,1%-ով:


Այսպիսով, ամփոփելով ցուցանիշները ստանում ենք, որ նշված ժամանակահատվածում Հայաստանն ամենից շատ ապարանք է ներմուծել Ռուսաստանից, երկրորդ տեղում Չինաստանն է, հետո՝ Գերմանիան, Թուրքիան, Իրանն ու Ուկրաինան:


Սեդա Հերգնյան

Նույն շարքից