Ռազմական Տեսանյութեր 

2018-19-ին ավելի շատ ենք զինվել, քան երբևէ. Արծրուն Հովհաննիսյան

analitik.am

 

Հանրային ՀԸ եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձ կատարեց Ադրբեջանի տեխնոլոգիական առավելությանը, նշելով, որ վերջին ամիսներին ահռելի ներդրում է իրականացվել, և այն հարցին թե ի՞նչու համարժեք միջոցներ չեն ձեռնարկվել Հայաստանում, Հովհաննիսյանը պատասխանեց, որ նման սպառազինություններն արժեն շատ լուրջ գումարներ, և զուտ անգամ համեմատության առումով հարկավոր է հաշվի առնել այն, որ Ադրբեջանը, համեմատած Հայաստանի հետ, տասնյակ տարիներ ահռելի բյուջե է դրել զինված ուժերի վրա:

«Մի քանի ամսվա ընթացքում Ադրբեջանն ահռելի միջոցների ներդրում է կատարել իր զինված ուժերի մեջ, որպեսզի տեխնոլոգիական առավելությունը լինի իրենց կողմը․ Հիմա հարց՝ եթե մեզ ասում են՝ ինչո՞ւ համարժեք միջոցներ չենք ձեռնարկում Հայաստանում, ապա պատասխանն այն է, որ նման սպառազինությունն արժեն շատ լուրջ գումարներ, զուտ համեմատության համար հաշվի առնենք՝ Ադրբեջանը ինչ բյուջե է դրել իր զինված ուժերի վրա, Հայաստանը ինչ բյուջե է դրել, ընդ որում եթե կենտրոնանում ենք կոնկրետ վերջին տարիների վրա, եկեք հստակ հասկանանք, որ վերջին երկու տարում ավելի շատ նորարարական, տեխնոլոգիական, ժամանակակից զենք է մտել բանակ, քան վերջին տաս տարվա ընթացքում, երբ 2016 թվականից հետո ուժեղ զինվելու հետ կապված խնդիրներ առաջացան սկսեցինք զինվել, որից հետո 2018, 2019 թվականներին ավելի շատ ենք զինվել, քան երբևէ», - ասաց  ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

 

Նույն շարքից