Կորոնավիրուս 

Moderna-ն հայտնել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի 94.1 տոկոս արդյունավետության մասին

analitik.am

 

Նուբար Աֆեյանին պատկանող՝ ամերիկյան  Moderna ընկերությունը հայտնել է Covid-19-ի դեմ իր մշակած պատվաստանյութի 94.1 տոկոս արդյունավետության մասին: Այս մասին փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Մենք կշարունակենք աշխատել այն աշխատանքների ուղղությամբ, որոնք նախաձեռնել են աշխարհի մի շարք կարգավորող մարմիններ», - ասված է ընկերության հայտարարության մեջ:

Ընկերությունը հայտնել է նաև, որ դիմելու է ԱՄՆ-ի և ԵՄ կարգավորող մարմիններին՝ կորոնավիրուսի իր պատվաստանյութը հաստատելու համար: Moderna- ն շտապ դիմում կներկայացնի ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչություն, նաև շուկայի թույլտվության դիմում՝ Եվրոպական բժշկական գործակալությանը:

 

Նույն շարքից