Հասարակություն Տեսանյութեր 

Արայիկ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր /Տեսանյութ/

analitik.am

 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Արցախի պատերազմի նահատակների հիշատակին:

«Հարգելի ՛ հայրենակիցներ, Արցախում և Մայր Հայրենիքում հայտարարված եռօրյա սգի առթիվ, այսօր այցելել եմ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել մեր բոլոր նահատակների հիշատակին: Խոնարհումս նրանց բոլոր հարազատներին: Նրանց հիշատակը հավերժ վառ կմնա մեր սրտերում»,-գրել է Հարությունյանը:

Նույն շարքից