Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը չի գնա Գորիս, Կապան ու Մեղրի, չնայած ասել էր, որ գնալու է

analitik.am

Նիկոլ Փաշինյանը Գորիս, Կապան ու Մեղրի չի գնա: Այս մասին նա քիչ առաջ հայտնեց Սիսիանում՝ նշելով, որ չի ցանկանում բախումներ հրահրվեն ճանապարհները փակած քաղաքացիների հետ:

Նշենք, որ այս պահին մեծ թվով քաղաքացիներ փակել են Սյունիք մտնող ճանապարհները, սակայն Փաշինյանն ինչ-որ կերպ, հավանաբար՝ ուղղաթիռով հասել է Սիսիան:

Փաշինյանն այստեղ, իր խոսքերով, գործարք առաջարկեց ճանապարհը փակած քաղաքացիներին՝ նշելով, որ կգնա, եթե այն բացեն:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը, չնայած բախման վտանգին, Եռաբլուր գնաց, որտեղ բազմաթիվ ոստիկանական ուժերի միջոցով հնարավոր եղավ բացել զոհված զինվորների հարազատների և ազատամարտիկների կողմից փակված ճանապարհը և մուտք գործել Եռաբլուրի պանթեոն:

Նշենք, որ բազմաթիվ քաղաքացիներ պահանջում էին Փաշինյանից չմտնել պանթեոն և չպղծել զոհվածների հիշատակը:

Նույն շարքից