Բիզնես 

ԱՄՀ-ն նվազեցրել Է Կովկասի երկրների ՀՆԱ-ի աճի կանխատեսումը

analitik.am

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում Է, որ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի (ԿԿԱ) երկրների ՀՆԱ-ի իրական աճը 2014-2015 թվականներին կկազմի համապատասխանաբար 5,5 տոկոս եւ 5,6 տոկոս: Այդ մասին  ասված Է տարածաշրջանային տնտեսության հեռանկարների վերաբերյալ նոյեմբերի 4-ին հրապարակված հաշվետվության մեջ: Հայաստանում ՀՆԱ աճը 2014թ. կանխատեսվում է 3,2, իսկ հաջորդ տարի 3,5 տոկոս: ԱՄՀ կանխատեսումների համաձայն ՌԴ ՀՆԱ-ն այս տարի կաճի 0,2, իսկ գալիք տարի` 0,5 տոկոսով:

 

Հոկտեմբերին ԱՄՀ-ն կանխատեսում Էր, որ տարածաշրջանի երկրների տնտեսությունը 2014 եւ 2015 թվականներին կաճի համապատասխանաբար 6,2 տոկոսով եւ 6,4 տոկոսով: Հիմնադրամի կարծիքով՝ ԿԿԱ-ի տարածաշրջանում տնտեսական ակտիվությունը թուլանում Է, մասնավորապես, տարածաշրջանային լարվածության սաստկանալու պատճառով, ինչը ներառում Է Ռուսաստանը, որն այդ երկրների հիմնական առեւտրային գործընկերն Է եւ դրամական փոխանցումների ու ներդրումների ներհոսքի գլխավոր աղբյուրներից մեկը, ինչպես նաեւ ԿԿԱ-ի մի շարք երկրներում ներքին պահանջարկի թուլանալու հետեւանքով:

 

Հաշվետվության հեղինակների կարծիքով՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ աշխարհաքաղաքական լարվածության հետագա ուժեղացումը ԿԿԱ-ի տարածաշրջանի համար կարող Է զգալի հետեւանքներ ունենալ ինչպես կարճաժամկետ, այնպես Էլ միջնաժամկետ հեռանկարում: Իր հերթին առեւտրական մյուս գործընկեր երկրներում, հատկապես Եվրոպայում կամ Չինաստանում, ավելի դանդաղ աճի տեւական շրջանը նույնպես կարող Է բացասաբար ազդել արտաքին պահանջարկի վրա:

 

ԱՄՀ-ի փորձագետների կանխատեսման համաձայն՝ տարածաշրջանի նավթ արտահանող երկրներում (Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան եւ Ուզբեկստան) 2014 եւ 2015 թվականներին տնտեսության աճը կկազմի 5,6 տոկոս եւ 5,7 տոկոս այն դեպքում, երբ նավթ ներմուծող երկրներում (Հայաստան, Վրաստան, Ղրղզստան եւ Տաջիկստան)՝ 4,6 տոկոս եւ 4,9 տոկոս:

 

Նոյեմբերի 4-ին Ալմաթիում ներկայացնելով զեկույցը՝ ԱՄՀ-ի Մերձավոր Արեւելքի եւ կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի փոխտնօրեն Յուհա Կահկենենը նաեւ ընդգծել Է, որ նավթի ցածր գների պահպանումը տարբեր կերպ կազդի ԿԿԱ-ի տարածաշրջանի երկրների վրա: «Եթե նավթի ցածր գինը պահպանվի, դա որոշակի օգուտներ կբերի նավթ ներմուծող երկրներին, նրանց տնտեսության աճը մոտավորապես 1 տոկոսով ավելի բարձր կլինի, մինչդեռ այդ գործոնի պատճառով նավթ արտահանող երկրներում տնտեսության աճի դանդաղում կդիտվի մոտավորապես 0,5 տոկոսային կետով»,-նշել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից