Սպորտ 

«Զենիթ»-ը հետաքրքրված է Մխիթարյանով

analitik.am

 

Ռուսական «Զենիթ»-ը հետաքրքրված է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է Transfermarkt.ru-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Ռոմա»-ից: Հեռանալու առաջնային պատճառն այն է, որ հաջորդ մրցաշրջանում «Ռոմա»-ն կգլխավորի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն:

Ավելի վաղ լուրեր կային, որ իտալական «Յուվենտուս»-ը հետաքրքրված է Հայաստան ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով:

«Յուվենտուս»-ն արդեն իսկ սկսել է բանակցություններ Մխիթարյանի ներկայացուցչի հետ: Հայ կիսապաշտպանի պայմանագիրը «Ռոմա»-ի հետ ավարտվում է գալիք ամռանը:

Այժմ նա կարող է բանակցել ցանկացած թիմի հետ: Սակայն Մխիթարյանը դեռևս վերջնական պատասխան չի տվել «Յուվենտուս»-ին:

Մայիսի 4-ին պարզ էր դարձել, որ Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչը կլինի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն:

«Ռոմա»-ի պայմանագիրը Մոուրինյոյի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Պորտուգալացի մասնագետը «Ռոմա»-ն կգլխավորի մրցաշրջանի ավարտին:

 

Նույն շարքից